Ռուսաստանում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեղադրել է Թուրքիային դավաճանության մեջ և հայտարարել է, որ այդ երկրի իշխանությունները դեռ երկար կզղջան ռուսական մարտական ինքնաթիռը Սիրիայի երկնքում ոչնչացնելու համար։
«Նրանք, ովքեր ամեն առիթով խոսում են բարեկամության և համագործակցության մասին, չեն կարող այդպես նենգորեն գործել», - հայտարարել է Կադիրովը։ «Ես համարում եմ, որ դա իմ պարտքն է, ինչպես նաև Չեչնիայի Հանրապետության պարտքն է Ռուսաստանի նախագահի կողմից ցանկացած բարդության պատվեր այժմ կատարելը: Դրա համար մենք ունենք կամք, վճռականություն, բարձր վերապատրաստված ուժեր և հազարավոր կամավորներ: Մենք միշտ սպասում նք հրամանի», - ավելացրել է չեչեն գործիչը: