Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գերատեսչությունների ֆորմատով նոյեմբերի 23-ին կայացած նիստի ժամանակ առաջարկվել է քննարկել Հայաստանի ՝ Դեղորայքի և դեղանյութերի շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին միութենական համաձայնագրերին միանալու վերաբերյալ արձանագրությունների ստորագրման հարցը:
Նախատեսվում է, որ արձանագրությունները կստորագրվեն դեկտեմբերի 2-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ: Դա անհրաժեշտ է հունվարի 1-ից ԵԱՏՄ Դեղամիջոցների միասնական շուկայի գործարկման համար։