Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի գործող իշխանություններին մեղադրել է երկիրը նպատակաուղղված իսլամականացման մեջ, գրում է ТАСС-ը:
«Խնդիրն այն ողբերգության մեջ չէ, որին մենք առերեսվեցինք երեկ, խնդիրն ավելի խորն է: Մենք և ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը տեսնում է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները երկար տարիների ընթացքում իրականացնում են բավականին նպատակաուղղված ներքին քաղաքականություն իրենց երկրի իսլամականացման ուղղությամբ», - լրագրողներին ասել է Պուտինը:
Պուտինը նաև աջակցել է ռուսական ԱԳՆ կողմից երկրի քաղաքացիներին ուղղված խնդրանքին՝ Թուրքիա այցելություններից զերծ մնալու մասին: