Ռուսաստանում աճել են հակաթուրքական տրամադրությունները։ Բազմաթիվ զբոսաշրջային գործակալություններ հրաժարվում են դեպի Թուրքիա տուրիստական փաթեթներից։
Ուլյանովսկ քաղաքում տեղի ոստիկանական ուժերի տվյալներով քաղաքացիների խումբը մոտեցել է թուրքական արտադրող Efes-ին պատկանող գարեջրային ընկերությանը և թուրքական դրոշը փոխարինել ռուսականով։
Լրատվամիջոցները հայտնում են, որ գործարանի դիմաց մարդիկ վիրավորական գրառում են թողել Թուրքիայի նախագահի հասցեին։