Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումն Ուկրաինա
«Գազպրոմը» դադարեցնում է Ուկրաինա գազի մատակարարումը մինչև «Նավթոգազի» կողմից նոր վաճարումների կատարումը: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը, փոխանցում է BBC-ն:
«Գազպրոմի» ղեկավարի խոսքերով ռուսական գազի գնումից հրաժարվելը լուրջ վտանգներ կստեղծի դեպի Եվրոպա Ուկրաինայի տարածքով ռուսական գազի ապահով տարանցման և ուկրաինացի սպառողների համար ձմեռային ժամանակահատվածում գազի մատակարարման համար: