Ուկրաինայի կառավարությունն որոշում է ընդունել երկրի օդային տարածքը ռուսական բոլոր ավիաընկերությունների համար փակելու մասին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխանցում է Rosbalt-ը:
«Ավելի վաղ արգելք է մտցվել ռազմական ինքնաթիռների թռիչքի համար, այժմ արգելքը վերաբերում է նաև քաղաքացիական ինքնաթիռներին», - նշել է Յացենյուկը՝ երկրի ենթակառուցվածքների նախարարությանը հանձնարարելով ռուսական բոլոր ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելու նպատակով օգտագործել միջազգային նորմերը: