Իրանի ԱԳՆ-ն հաստատել է ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ին աջակցելու պատրաստակամությունը

17:10     25 նոյեմբերի, 2015

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համար ՌԴ ջանքերին աջակցելու Թեհրանի պատրաստակամությունը։ Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։ 

«Զրույցի ժամանակ իրանական կողմը ցավակցություն է հայտնել Սիրիայում Սու-24 օդանավը խոցելու կապակցությամբ և հայտնել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի և միջսիրիական քաղաքական երկխոսության հասնելու համար ՌԴ ջանքերին աջակցելու Թեհրանի պատրաստակամությունը։ Երկու գերատեսչությունների ղեկավարները հաստատել են տարածաշրջանային  հակամարտություններում՝ առաջին հերթին Սիրիայի ճգնաժամում, գործողությունները հետագայում նույնպես համակարգելու անհրաժեշտությունը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


© armedia.am