Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում կմեկնարկի Ճապոնական ֆիլմերի փառատոն, որն արդեն թվով 9-րդն է: Այդ առիթով փառատոնի կազմակերպիչներից «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը նշեց, որ փառատոնը հնարավորություն է տալիս ճանաչելու ճապոնական մշակույթը և ճապոնացի մարդու տեսակը: Նա տեղեկացրեց, որ այս տարի փառատոնը ընդգրկում է նաև Գյումրին ու Էջմիածինը, - հայտնում է tert.am-ը:
«Ընդհանուր առմամբ կցուցադրվեն 5 ֆիլմեր, որոնք ժամանակակից գործեր են: Կինոսրահ մուտքը ազատ է լինելու: Նշեմ նաև փառատոնի բացման երաժիշտ Իրիյե Յոսկեն կնվագի շակուհաչի գործիքով: Այդ գործիքը անասելի ձայն ունի և շատ նման է հայկական բլբլուի ելևէջներին»,- ասաց նա:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին շնորհակալություն հայտնեց բոլորին փառատոնի իրականացմանն աջակցելու համար և նշեց, որ փառատոնը նշանավոր է նրանով, որ հունվարին Հայաստանում բացվել է Ճապոնիայի դեսպանատունը: