Սիրիայում կռվող թուրքմեն զինյալները Թուրքիայի կառավարությունից շնորհակալություն են հայտնել ռուսական ՍՈւ-24 ռազմական ինքնաթիռը խոցելու համար:
Զինյալները ցուցադրել են UՈւ-24-ի` կատապուլտ եղած օդաչուի իրերը և ուրախության բացականչություններով հաղթանակ տոնել: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «f5haber.com» լրատվական կայքին:
Զինյալների հրամանատարներից մեկը՝ Մուհամմեդ Աբդուլահը, շնորհակալություն հայտնելով Թուրքիային՝ հայտարարել է, որ իրենք միշտ զգացել են Թուրքիայի աջակցությունը և օգնությունը:
Նա նաև հայտնել է, որ իրենք հետ են գրավել Քըզըլդաղի բարձունքը և կարողացել առաջ շարժվել Քեսաբի ուղղությամբ: