Քաղաքացիները Մոսկվայում կոտրել են Թուրքիայի դեսպանատան պատուհանները

22:20     25 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 25-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները քարեր, ձվեր, կարտոֆիլներ, շշեր նետելով դեսպանատան վրա՝ կոտրել են շենքի ճակատային մասի հիմնական պատուհանը: Այս մասին հաղորդում է  Русский Блоггер-ը: 

Որոշ ժամանակ անց շենքը շրջապատվել է ոստիկաններով: Սակայն դա ցուցարարներին չի խանգարել շարունակել բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել  այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուսական օդանավը  խոցվել է  Թուրքիայի ՌՕՈւ-ի կողմից: 


© armedia.am