Նոյեմբերի 25-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները քարեր, ձվեր, կարտոֆիլներ, շշեր նետելով դեսպանատան վրա՝ կոտրել են շենքի ճակատային մասի հիմնական պատուհանը: Այս մասին հաղորդում է Русский Блоггер-ը:
Որոշ ժամանակ անց շենքը շրջապատվել է ոստիկաններով: Սակայն դա ցուցարարներին չի խանգարել շարունակել բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուսական օդանավը խոցվել է Թուրքիայի ՌՕՈւ-ի կողմից: