Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
«Մեր քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ ամուր են: Մենք մտադիր չենք բարձրացնել լարվածությունը, քանի որ Ռուսաստանը մեր բարեկամն է: Երկու կողմերի հարաբերությունները չպետք է զոհաբերվեն ինքնաթիռի միջադեպի պատճառով», - ասել է Դավութօղլուն:
Ըստ Դավութօղլուի՝ թուրքական կողմը ռուսական իշխանություններին է ներկայացնում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչի մասին տեղեկատվություն: