ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2016 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեի թարմացված տարբերակը, որում նախատեսվում է 300 մլն դոլար ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է TASS-ը` Սպիտակ տանը հղումով:
Նշենք, որ ԱՄՆ-ը 2016 թվականի համար կրճատել է մի շարք պաշտպանական ծրագրեր: ԱՄՆ-ի 2016 թվականի ռազմական բյուջեն կկազմի 607 մլրդ դոլար, ինչը 5 մլրդ դոլարով պակաս է այս տարվա բյուջեից: