Ռուսական Սու-24-ի միջադեպից հետո Եվրոպայում անվտանգության կանոնները պետք է վերանայվեն: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Associated Press-ը:
«Իրականությունը այն է, որ եվրոպական անվտանգության կանոնները հնացել են», - նշել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ սա «նոր սառը պատերազմ չէ», սակայն դրա «ազդանշան» է:
Գլխավոր քարտուղարի կարծիքով պետք է վերանայվի Եվրոպայում ռազմական ակտիվության «կանխատեսելիության և թափանցիկության առավելագույն մակարդակի մասին» համաձայնագիրը: Սթոլթենբերգը Ռուսաստանին մեղադրել է այդ համաձայնագրերի շահարկման մեջ: