Այսօր Անկարայում Գերագույն ռազմական խորհրդի նիստ է տեղի ունենալու: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Նիստին մասնակցելու են վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Հուլուսի Աքյարը, պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը: Նիստին մասնակցելու են նաև բանակի գեներալներ և ծովակալներ:
Գերագույն ռազմական խորհրդի նիստի շրջանակներում քննարկվող գլխավոր թեման լինելու է պետության սահմանների անվտանգությունը, ինչպես նաև ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով առաջացած ճգնաժամը, Բաշար Ասադի բանակի և դաշնակիցների ռազմական գործողություններն այն տարածաշրջանում, որտեղ թուրքմեններ են ապրում: Քննարկվելու է նաև ԻՊ-ի և Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարը: