Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրոպայի շենգենյան համակարգը լուրջ ճգնաժամ է ապրում: Այս մասին հայտնում է ng.ru-ն՝ հղում անելով Politico-ին:
«Այո, Եվրոպայի շենգենյան համակարգը լուրջ ճգնաժամ է ապրում, սակայն նրանք, ովքեր հավատում են Եվրոպային, պետք է փորձեն նոր կյանք հաղորդել շենգենյան գոտուն», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Յունկերի կարծիքով այս իրավիճակը կապված է ինչպես Փարիզի ահաբեկչական հարձակումների, այնպես էլ միգրացիոն ճգնաժամի հետ:
«Եթե Շենգենի ոգին մեզ լքի, մենք ավելի շատ բան կկրոցնենք, քան Շենգենյան համաձայնագիրն է», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Ավելի վաղ նշվել էր, որ Շենգենյան գոտու ներսում սահմանների ազատ հատման ռեժիմը Փարիզի դեպքերի պատճառով չեղյալ չի հայտարարվելու: