Գինու տոնավաճառ՝ Հյուսիսային պողոտայում

14:48     26 նոյեմբերի, 2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 28-29-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում կկազմակերպեն գինու համտես-տոնավաճառ:    

Միջոցառմանը, որի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և   գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում, կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը:  

Գինու համտես-տոնավաճառը միտված է  նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները:  

Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից  մինչև 21։00-ն: 


© armedia.am