Թուրքիայի իրավունքների պաշտպանության կազմակերպությունը Relief Foundation-ը (IHH) հայտարարել է դեպի Հալեպի Ազեզ շրջան ուղևորվող բեռնատարների շարասյան ռմբակոծման մասին: Իրավունքի պաշտպանների հայտնած տեղեկության համաձայն՝ ռուսական ռազմական ինքնաթիռներն են ռմբակոծել շարասյունը, հաղորդում է BBC-ն:
Ըստ թուրքական Haberler.com լրատվական կայքի` ավիահարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել` 10-ը, այրվել է 20 բեռնատար:
Թուրքական Hurriyet թերթն, իր հերթին, մեջբերել է սիրիական ապստամբների ղեկավար Զեքերիա Կարսլեյի հայտարարությունն այն մասին, որ ռմբակոծությունները իրականացվել են ռուսական ինքնաթիռները:
Նշվում է, որ բեռներն ուղարկվել էր Թուրքիայի կողմից իբրև օգնություն Հալեպի հյուսիսում գտնվող սիրիական Ազեզ շրջանի փախստականներին:
Ռուս զինվորականները դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել այս հարցով: