Սեուլն ու Փհենյանը բանակցությունների նոր փուլ են սկսել
Հյուսիսային և Հարավային Կորեաները բանակցությունների նոր փուլ է մեկնարկել ապառազմականացված գոտում, տեղեկացնում է BBC-ն:
Նշենք, որ կողմերի միջև լարվածությունը ավելի է ուժեղացել օգոստոսից, այն բանից հետո, երբ սահմանին տեղի ունեցած պայթյունի արդյունքում երկու հարավկորեացի զինվոր է տուժել:
Վերլուծաբանները կարծում են, որ բանակցությունների այս փուլը որևէ լուրջ արդյունք չի գրանցի: Նախատեսվում է, որ բանակցությունների արդյունքում որոշում կկայացվի բանակցությունների հետագա շարունակելիության մասին: