ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Թբիլիսիում, փոխանցում է Panorama.am-ը:
«Քանի որ իրենք հանդիպելու են բազմակողմ ձևաչափում, ապա չի բացառվում նաև այդ հանդիպումը»,- նշել է Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, Թբիլիսիում կմասնակցի Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: