Հնդկաստանի Սահմանադրության օրը

15:45     26 նոյեմբերի, 2015

Հարգանքի տուրք մատուցելով անկախ Հնդկաստանի Սահմանադրության հեղինակ դոկտոր Բ. Ռ. Ամբեդկարին` Հնդկաստանի կառավարությունը նոյեմբերի 26-ը հռչակել է «Սահմանադրության օր», և այս օրը պաշտոնապես նշվելու է թե երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս: 1949թ. նոյեմբերի 26-ին Հնդկաստանի Սահմանադրությունը ընդունվել է Սահմանադիր ժողովի կողմից և ուժի մեջ է մտել 1950թ. հունվարի 26-ին: Հնդկաստանը, որը նաև հայտնի է որպես «Բհարատ», նահանգների միություն է: Դոկտոր Ամբեդկարը հրավիրվել է Հնդկաստանի առաջին անկախ կառավարության կողմից, որը գլխավորում էր երջանկահիշատակ Ջավահարլալ Ներուն` դառնալու Օրենսդրության առաջին նախարարը: Նա նշանակվել է Սահմանադրության մշակման հանձնաժողովի նախագահ: Այսպիսով Դոկտոր Ամբեդկարը համարվում է հնդկական Սահմանադրության գլխավոր կերտող: Դոկտոր Ամբեդկարը մնայուն ներդրում կատարեց հնդկական սահմանադրության մեջ, որն ուղղված էր դարձնելու երկիրն անկախ, սոցիալիստական ուղղվածություն ունեցող, աշխարհիկ, ինքնավար հանրապետության, որը հնդիկ քաղաքացիների համար ապահովում է արդարություն, հավասարություն, ազատություն և միասնության:

 

Սահմանադրության նախաբանում ասվում է` «Մենք, Հնդկաստանի ժողովուրդս, հանդիսավոր կերպով որոշելով դարձնել Հնդկաստանն ինքնիշխան, սոցիալիստական, աշխարհիկ, ժողովրդավարական հանրապետություն, ապահովել իր բոլոր քաղաքացիների համար սոցիալական, տնտեսական և քաղաքական ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, մտքի, արտահայտման, համոզմունքների, հավատի և պաշտամունքի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, կարգավիճակի և հնարավորություն ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, խթանել նրանց բոլորի միջև ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ զգացում, ապահովել անհատի արժանապատվություն և [ազգի միասնություն և ամբողջականություն], ՍՈՒՅՆՈՎ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎՈՒՄ 1949թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ ՔՍԱՆՎԵՑԻՆ ՈՐԴԵԳՐՈՒՄ, ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»:

Սահմանադրությամբ նախատեսվում է խորհրդարանական կառավարման ձև, որը կառուցվածքով դաշնային է` որոշակի միութենական առանձնահատկություններով: Միության գործադիր մարմնի սահմանադրական ղեկավարը նախագահն է: Ըստ Հնդկաստանի Սահմանադրության 79-րդ հոդվածի` խորհրդարանի միության խորհուրդը կազմված է նախագահից և երկու պալատներից, որոնք հայտնի են որպես Նահանգների Խորհուրդ (Ռաջյա Սաբհա) եւ Ժողովրդական Պալատի (Լոկ Սաբհա): Սահմանադրության 74 (1) հոդվածի համաձայն` նախարարների խորհուրդը, վարչապետի գլխավորությամբ, աջակցում և խորհուրդ է տալիս նախագահին, որն էլ խորհրդի համաձայն իրականացնում է իր գործառույթները: Այսպիսով Գործադիր իշխանությունը պատկանում է նախարարների խորհրդին, որը գլխավորում է վարչապետը:  

Հնդկաստանի սահմանդրության ընդունմամբ Հնդկաստանի քաղաքացիներին տրվեց նոր սահմանադրական, գիտական, ինքնակառավարվող և ժամանակակից Հնդկաստան` խաղաղ ճանապարհով, կայունությամբ և առաջընթացով: Հնդկաստանի սահմանադրությունը եզակի է աշխարհում; Սահմանադիր Ժողովից պահանջվեց 2 տարի, 11 ամիս և 17 օր այն մշակելու և ընդունելու համար:

 

Մի քանի փաստ Հնդկաստանի սահմանադրության մասին 

 

  • Նախագիծը ներկայացվել է 1949թ. նոյեմբերին: Ներկայացվելուց հետո պահանջվել է ավելի քան երեք տարի նրա ընդունումն ավարտելու համար:
  • Սահմանադրությունն ընդունվել է 1949թ. նոյեմբերի 26-ին, սակայն ուժի մեջ է մտել 1950թ. հունվարի 26-ին:
  • Անկախ Հնդկաստանի առաջին Սահմանադրական Ժողովի բոլոր 284 անդամները, ներառյալ 15 կին անդամները ստորագրել են սահմանադրական փաստաթուղթը 1950թ. հունվարի 24-ին: 
  • Աշոկա կայսեր Առյուծի մայրաքաղաք Սարնատն իր արդարության անվով, ցլով և ձիով ընդունվել է որպես Հնդկաստանի ազգային զինանշան կրկին նույն օրը:
  • Հնդկաստանի Սահմանադրությունը չի տպվել կամ տպագրվել, այլ գրվել է ձեռքով` գեղագրության կիրառմամբ, անգլերեն և հինդի լեզուներով:
  • Հնդկաստանի Սահմանադրության բնօրինակները պահպանվում են Հնդկաստանի Խորհրդարանի գրադարանում, հատուկ հելիումով լցված պահարաններում:
  • Հնդկաստանի Սահմանադրությունը հայտնի է որպես «փոխառությունների պայուսակ», որտեղ ազատության, հավասարության ու եղբայրության հասկացությունները վերցված են Ֆրանսիայի Սահմանադրությունից,  հիմնարար իրավունքները` ԱՄՆ Սահմանադրությունից, Կառավարության Խորհրդարանական համակարգը` Մեծ Բրիտանիայից, օրենքը, որով առաջնորդվում է Գերագույն դատարանն իր  գործառույթներն իրականացնելիս, վերցրված է Ճապոնիայից, հրահանգների սկզբունքները` Իռլանդիայի սահմանադրությունից, իսկ արտակարգ իրավիճակի գաղափարը` Գերմանիայի Սահմանադրությունից:
  • Այն ցանկացած անկախ երկրում գրված ամենաերկար սահմանադրությունն է աշխարհում:

 

Հնդկաստանի սահմանադրությունը

  • Բաղկացած է 448 հոդվածից, 25 մասերից, 12 գլուխներից , 5 հավելվածներից և 99 փոփոխություններից (առ 2014թ. դեկտեմբեր); համաձայն 42-րդ հավելվածի` Հնդկաստանը հանդիսանում է «ինքնիշխան, աշխարհիկ, սոցիալիստական ժողովրդավարական պետություն»;
  • Ներառում է ոչ միայն հիմնական օրենքն, այլ նաև շատ մանրամասն և մանրակրկիտ վարչական դրույթներ, որպեսզի կանխի սահմանադրության խախտման դեպքերը օրենսդրական գործընթացում;
  • Հաշվի առնելով երկրի մեծությունն ու բնակչության բազմազանությունը, Սահմանադրությունն ապահովում է երկրի տարբեր շրջանների և խմբերի շահերի պաշտպանություն և խթանումը; պարունակում է փոքրամասնությունների, գրանցված կաստաների, ցեղերի և այլոց համար մշակված դրույթներ;
  • Խթանում է ֆեդերալ համակարգը «Նահանգների Միության» միջոցով: Հնդկաստանի սահմանադրության մեջ առկա են ֆեդերացիային բնորոշ բոլոր հատկանիշները. այսինքն` երկու տեսակի կառավարության - պետական կառավարություն և մի շարք ստորաբաժանումների (ենթակաների) կառավարություններ, իշխանությունների տարանջատում կենտրոնական կառավարության եւ նահանգների կառավարությունների միջև, դաշնային դատական մարմինը հանդես է գալիս որպես սահմանադրության խնամակալ և կարգավորում է վեճերը կենտրոնի եւ նահանգների միջև:
  • Ապահովում է խորհրդարանական կառավարման ձև թե կենտրոնում և թե նահանգներում;
  • Երաշխավորում է քաղաքացիների հիմնարար իրավունքները, այդ թվում` ազատության, կրոնի և սահմանադրական պաշտպանության միջոցների իրավունքը, կաստայական համակարգի վերացում ազգային մակարդակով և ընդհանուր քաղաքացիական օրենսգրքով; պաշտոնական լեզուներն ու տղամարդկանց և կանանց քվեարկությունը իրավունքի հավասարություն;
  • Պաշտպանում է աշխարհիկությունը, քանի որ Հնդկաստանը չունի պետական կրոն, և պետությունը չեզոքություն է պահպանում կրոնների միջև;
  • Չի արտոնում երկքաղաքացիություն, քանի որ կա միայն Հնդկաստանի մեկ մշտական քաղաքացիություն:

 


© armedia.am