Չինաստանը կունենա առաջին արտասահմանյան ռազմական բազան: Այս մասին գրում է The Hill-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի զինուժի աֆրիկյան հրամանատարության գլխավոր հրամանատար Դեյվիդ Ռոդրիգեսի հայտարարությանը:
Ամերիկյան բարձրաստիճան զինվորականի խոսքերով Չինաստանը Ջիբուտիի հետ պայմանագիր է կնքել 10 տարի ժամկետով, համաձայն որի՝ այդ երկրի տարածքում կտեղակայվի չինական բանակի մատակարարման բազա:
Ռոդրիգոսի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Չինաստանը կընդլայնի այդ բազայի գործողությունների շրջանակը:
Նշենք, որ Պեկինը դեռևս չի հաստատել այս տեղեկությունները: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերով այս հարցի շուրջ բանակցությունները դեռևս չեն շարունակվում: