Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է իրականացրել Հաջի Տալե Բագիրզադեի գլխավորած մի խումբ իսլամիստական ծայրահեղականների դեմ, փոխանցում է haqqin.az-ը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ծայրահեղականները իրավապահ մարմիններին զինված դիմադրություն են ցուցաբերել: Զինված հարձակման արդյունքում զոհվել է 4 մարդ, որոնցից 3-ը հանդիսանում են ներքին գործերի նախարարության աշխտակիցներ:
Նշվում է, որ հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է շիա իսլամիստների առաջորդ Տալե Բագիրզադեն և նրա մի կողմնակիցներ: