Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի օդային սահմանը խախտելու դեպքում պատասխանը կլինի նույնը, ինչպես որ ռուսական Սու-24 ռմբարկու միջադեպը, փոխանցում է РИА Новости-ն:
«Եթե այսօր մեր սահմանների նման խախտում տեղի ունենա, մենք ի վիճակի ենք նման պատասխան տալու», - նշել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում կործանվել էր ռուսական ռազմական ինքնաթիռ, որի պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիան: