Թուրքիան Սու-24 օդանավը խոցելու հարցում մինչ այժմ հանդես չի եկել փոխհատուցման և մեղավորներին պատժել ցանկանալու հստակ հայտարարություններով : Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այն, ինչ տեղի է ունեցել երկու օր առաջ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ տրամաբանությանը և միջազգային իրավունքին: Օդանավը խոցվել է Սիրիայի տարածքում: Ընդ որում, մենք մինչ օրս չենք լսել որևէ ներողություն Թուրքիայի բարձր քաղաքական մակարդակով, չի եղել ո՛չ վնասի և կորստի հատուցման առաջարկ, ո՛չ էլ մեղավորներին պատժելու խոստում»,- ասել է Պուտինը: