Նոյեմբերի 26-ին Ստամբուլ–Մոսկվա չվերթն իրականացնող թուրքական ավիաընկերության ինքնաթիռի ուղևորների ազատ տեղաշարժը սահմանափակվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի աշխատակիցների կողմից: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական իշխանամետ
Թուրքական Doğan լրատվական գործակալության թղթակցի հետ հեռախոսազրույցում ինքնաթիռի ուղևոր, թուրք գործարար Ջեմիլ Օզդեմիրը հետևյալ մեկնաբանություններն է արել. «Մենք մի ռուսական ընկերության հետ գործարքի համար էինք եկել: Այստեղից Պերմ պիտի մեկնեինք: Բայց անձնագրերի ստուգման ժամանակ իմ և Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մյուս ուղևորների անձնագրերը վերցրեցին ու պատվիրեցին սպասել: Հինգ ժամ անց ռուս ոստիկանն ասաց, որ մեզ հետ են ուղարկելու Թուրքիա: Մեզ այստեղ փախստականների պես են վերաբերվում»:
Թուրք գործարարը նշել է նաև, որ իրեն և 15 թուրքերի այդ ընթացքում հարկադրաբար պահել են սպասասրահում՝ զրկելով սննդից և ջրից:
Նշվում է նաև, որ ուղևորներից ոչ մեկին թույլ չի տրվել երկիր մուտք գործել, նրանց Թուրքիա կուղարկեն տեղական ժամանակով 21.00-ի թռիչքով: