Ամերիկյան հայտնի դերասան Ուիլ Սմիթն օրերս հայտարարել է, որ մոտ ապագայում պատրաստվում է քաղաքական դաշտ մուտք գործել, - հաղորդում է Mirror-ը: 47-ամյա դերասանը չի բացառել, որ անգամ կարող է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
«Ես ցանկանում եմ քաղաքականությամբ զբաղվել այս աշխարհի համար օգտակար բան անելու համար։ Իմ կյանքում սա առաջին տարին է, երբ չեմ կարողանում քնել աշխարհում գոյություն ունեցող խնդիրների պատճառով: Այդ ամենն ինձ շատ է բարկացնում»,- խոստովանել է դերասանը: