Եվրոպական միության հարցերով Թուրքիայի պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է ԵՄ-ի կողմից ֆինանսավարկային քաղաքականության վերաբերյալ նոր կետ բացելու մասին:
«Մենք սպասում ենք, որ դեկտեմբերի 14-15-ին կբացվի 17-րդ կետը, ինչն առնչվում է տնտեսությանն ու ֆինանսական քաղաքականությանը»,- հայտարարել է նախարարը, ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի և Թուրքիայի ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է 1963 թվականին, սակայն անդամակցության բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին։ Դրանից հետո կողմերը համաձայնեցրել են 35 կետերից ընդամենը 14-ը, իսկ 4-ի շուրջ բանակցություններ են տարվում։