Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպել նոյեմբերի 30-ին Փարիզում: Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նա նշել է, որ ռուսական կողմն այդ առաջարկության դեռ չի արձագանքել:
«Ես հանդիպում եմ խնդրել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Փարիզում նոյեմբերի 30-ին, սակայն դեռ պատասխան չեմ ստացել», - հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Փարիզում կայանալիք կլիմայի վերաբերյալ գագաթաժողովում Պուտին-էրդողան հանդիպում չի նախատեսվում: