Փարիզի ահաբեկիչները զենքը գնել էին Գերմանիայում՝ համացանցի միջոցով

10:39     27 նոյեմբերի, 2015

Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք իրականացրած ահաբեկիչներն ինքնաձիգները ձեռք են բերել համացանցով՝ Գերմանիայի գաղտնի զինավաճառներից:

Bild պարբերականը, հղում անելով քննության աղբյուրներին, հաղորդում է, որ նոյեմբերի սկզբին զենքերը պատվիրվել են Բադեն-Վյուրտեմբերգում մի առևտրականի։

Պարբերականի տվյալներով՝ խոսքը չինական արտադրության երկու АК-47-ի, և հարավսլավական երկու Zastava M70 ինքնաձիգերի մասին է (Կալաշնիկով զենքի չարտոնագրված կրկնօրինակը):


© armedia.am