Մոսկվայում հանրահայտ «Իզվեստիա» շենքում գտնվող Lookin Rooms ակումբում այսօր տեղի է ունենալու հայկական նորաձևությանը նվիրված միջոցառում, որի մասին հայտնել է կազմակերպիչ Նաիրա Նիազյանը: Ըստ նրա սա առաջին նմանատիպ միջոցառումը կլինի, որին մասնակցում են հայ դիզայներներ թե՛ Հայաստանից̦ թե՛ Ռուսաստանից:
Մասնավորապես, Աննա Մուրադյանը (AMURSTYLE), Անի Մանուկյանը, Արաքս Վիտան, Արտեմ Սյունեցին, Արմինե Գոմցյանը (Agreeg), Ռեգինա Ակոպովնան, Նարինե Հարությունյանը (Narny) կներկայացնեն իրենց հեղինակած զգեստները:
Նաիրա Նիազյանը նշել է, որ միջոցառմանը բազմաթիվ հյուրեր են ներկա գտնվելու, այդ թվում՝ շոու-բիզնեսի աստղեր և անգամ քաղաքական գործիչներ: