Պուտին. առանց ցամաքային գործողությունների Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է

15:54     27 նոյեմբերի, 2015

Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է առանց ցամաքային գործողությունների, որոնք պետք է ապահովի երկրի նախագահ Բաշար Ասադի բանակը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Ասադի բանակը պատասխանատու դաշնակից է»,- ասել է նա: 

Ըստ Պուտինի, Ֆրանսիայի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկություններ փոխանակել այն մասին, թե որ տարածքներն է զբաղեցրել «ընդդիմության առողջ հատվածը», որոնք՝ ահաբեկչական խմբավորումները: 

Օլանդի խոսքով էլ, ԻՊ-ի ուղղությամբ Ռուսաստանի և Ֆրանսիայի հարվածները համակարգվելու են: 

«Մենք պետք է մեր ավիահարվածները կենտրոնացնենք «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ խմբավորումների ուղղությամբ»,- ասել է նա:


© armedia.am