ԵՄ-ն 100 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանի բարեփոխումների իրագործմանն ու տնտեսական զարգացմանը

16:29     27 նոյեմբերի, 2015

ԵՄ-ն 100 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանի բարեփոխումների իրագործմանն ու տնտեսական զարգացմանը, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը։

«Եվրոպական հանձնաժողովն ընդունել է 100 միլիոն եվրոյով Վրաստանին օգնելու համար նոր փաթեթը։ Այդ գումարները կուղղվեն ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի և շարժունակության մասին համաձայնագրի հետ կապված բարեփոխումների իրականացմանն աջակցելուն», -ասվում է հաղորդագրութունում։

Փաստաթղթում նշվում է նաև, որ հատկացվող գումարները կարող են օգտագործվել  պետական կառավարման, գյուղատնտեսության ու գյուղական շրջանների զարգացման ուղղությամբ բարեփոխումների համար։

 


© armedia.am