ԵՄ-ն 100 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանի բարեփոխումների իրագործմանն ու տնտեսական զարգացմանը, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը։
«Եվրոպական հանձնաժողովն ընդունել է 100 միլիոն եվրոյով Վրաստանին օգնելու համար նոր փաթեթը։ Այդ գումարները կուղղվեն ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի և շարժունակության մասին համաձայնագրի հետ կապված բարեփոխումների իրականացմանն աջակցելուն», -ասվում է հաղորդագրութունում։
Փաստաթղթում նշվում է նաև, որ հատկացվող գումարները կարող են օգտագործվել պետական կառավարման, գյուղատնտեսության ու գյուղական շրջանների զարգացման ուղղությամբ բարեփոխումների համար։