Իշխանամետ հրապարակումներով հայտնի թուրքական Aksam թերթի կայքը ռուսական մամուլին մեղադրում է գյուլենականների հետ միասին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թիրախավորելու մեջ:
Աղբյուրը նշում է, որ ռուսական մամուլը շրջանառում է 2013-ի դեկտեմբերին Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Մեծ կաշառք» կոռուպցիոն սկանդալի օրերին համացանցում մեծ տարածում գտած Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրությունները, հաղորդում է ermenihaber-ը:
Aksam-ը նշում է նաև, որ տարիներ առաջ Ռուսաստանը ԱՄՆ-ի շահերին ծառայելու մեղադրանքով արգելել էր գյուլենական դպրոցների գործունեությունն իր տարածքում, իսկ այժմ քարոզչություն իրականացնելու նպատակով գրկաբաց ընդունում է գյուլենականներին:
«Գյուլենական համայնքին մոտ կանգնած անձիք սոցցանցերում տարածում են ռուսական մամուլի հակաթուրքական ու հակաէրդողանական հրապարակումներ»,- գրում է թուրքական լրատվամիջոցը: