Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Թուրքիայի համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են մեզ համար: Մենք ունենք մեծ ներուժ, և չենք ցանկանում, որ դրանք վատթարանան», - հայտարարել է Էրդողանը:
Բացի այդ, նա նաև խորհուրդ է տվել Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Կրակի հետ խաղալը նշանակում է՝ աջակցություն Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմին, ով ահաբեկչություն է սկսել սեփական ժողովրդի դեմ ... Ես անկեղծորեն խորհուրդ եմ տալիս Ռուսաստանին չխաղալ կրակի հետ», - հայտարարել է Էրդողանը: