Կիպրոսի խորհրդարանն ընդունել է միասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին օրենք: Եթե երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ստորագրի փաստաթուղթը, գեյերի և լեսբուհիների զույգերը կկարողանան ամուսնական հարաբերություններ ձևակերպել, հայտնում է lenta.ru-ն:
Նոր օրենսդրության պայմաններով՝ ոչ ավանդական կողմնորոշմամբ ամուսինները չեն կարողանա երեխա որդեգրել: Քվեարկության արդյունքում երկրի խորհրդարանի 39 պատգամավոր կողմ է քվեարկել օրինագծին, 12-ը՝ դեմ, 3-ը ձեռնպահ է մնացել:
Գեյերի և լեսբուհիների ILGA միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Էվելին Փարադիզը կառավարության որոշումն անվանել է արդարացի: