Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
Ինչպես տեղեկացնում է ՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: