ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ճեպազրույցում հայտնել է, որ Թուրքիայի նախագահն անցյալ շաբաթվա ընթացքում երկու անգամ է զանգահարել Վլադիմիր Պուտինին, սակայն Պուտինը հեռախոսազանգերին չի պատասխանում, քանի որ չի տեսնում ներողություն խնդրելու Թուրքիայի պատրաստակամությունը, տեղեկացնում է РБК-ն:
«Մենք չենք տեսնում թուրքական կողմի` տարրական ներողություն խնդրելու պատրաստակամությունը», - նշել է Ուշակովը՝ հավելելով, որ Մոսկվայում դեռևս չեն պատրաստվում պատասխանել թուրքական կողմի զանգերին: