Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է կործանել Թուրքիան՝ միջուկային հարված հասցնելով վերջինիս: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով «Գովորիտ Մոսկվա»-ին։
«Ստամբուլը շատ հեշտ է ոչնչացնել. բավական է մեկ ատոմային ռումբ գցել և ջուրը կլվանա-կտանի այն: Այնքան սարսափելի ջրհեղեղ կլինի, որ ջուրը կբարձրանա 10-15 մետր, իսկ քաղաքն այլևս չի երևա. այնտեղ 9 մլն բնակչություն կա», - ասել է Լիբերալ դեմոկրատների առաջնորդը:
Նրա խոսքով՝ Թուրքիան Ռուսաստանի համար մեկ թշնամին է: