Մոսկվան նավթային բիզնեսում Թուրքիայի նախագահի որդու շահագրգռվածության մասին տեղեկություն ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես մեջբերում եմ մեր նախագահի խոսքերը։ Իսկապես որոշակի տեղեկություն կա, որոշակի շահագրգռվածություն կա»,- ասել է նա։
Խոսնակը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի կառավարության նոր կազմում էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում է Էրդողանի փեսան։