ԱՄՆ-ը Անկարայի իշխանություններից պահանջում է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին տեղակայել հավելյալ ուժեր, որպեսզի ԻՊ-ի գրոհայինները, որոնք մասնավորապես Եվրոպա են ուղևորվում, այլևս չհատեն սահմանը գրում է The Wall Street Jorunal-ը:
Պաշտոնյաների շրջանում ունեցած թերթի աղբյուրների վկայությամբ՝ ԱՄՆ-ը «Թուրքիայի վրա ճնշում է գործադրում, որպեսզի վերջինս հավելյալ մի քանի հազար զինվորական տեղակայի Սիրիայի հետ սահմանի երկայնքով»:
Ըստ Վաշինգտոնի՝ «անհրաժեշտ է փակել սահմանի մոտ 100 կմ-անոց հատվածը, որը ԻՊ-ն օգտագործում է օտարերկրյա գրոհայիններին աղետի գոտիներ և դրանից դուրս տեղափոխելու համար»:
«Խաղի կանոնները փոխվել են: Բավական է նշանակում է՝ բավական է: Սահմանը պետք է փակել: Գոյություն ունի միջազգային մասշտաբի սպառնալիք, որը գալիս է Սիրիայից և անցնում Թուրքիայի տարածքով»,- թերթը մեջբերում է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խոսքերը: