Այսօր Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում լռության օր է։ Նոյեմբերի 29-ին կայանալու են պատմության մեջ առաջին միասնական ընտրությունները։ Քաղաքների բնակիչները պետք է ընտրեն Գերագույն և տեղական խորհուրդների պատգամավորներին, իսկ գյուղերի բնակիչները միաժամանակ չորս տիպի ընտրությունների պետք է մասնակցեն՝ նրանք ընտրելու են նաև գյուղապետերին և գյուղի խորհուրդների նախագահներին։
Խորհրդարանի 43 տեղերի համար մրցակցում են 139 թեկնածուներ։