Տուսկ․ Թուրքիա-ԵՄ գագաթաժողովի նպատակն է կանգնեցնել ներգաղթյալների հոսքը
Բրյուսելում ընթացող Թուրքիա-ԵՄ գագաթաժողովի գլխավոր նպատակն է կրճատել ներգաղթյալների հոսքը Եվրոպա։ Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը։
Այս տարվա ընթացքում Մերձավոր Արևելքից և արաբական երկրներից շուրջ 900 հազար փախստականներ և ներգաղթյալներ ժամանել են Եվրոպա։
«Մենք համաձայնության ենք եկել, որը, հույս ունեմ, կընդունվի բոլորի կողմից», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Դոնալդ Տուսկը նաև նշել է, որ միայն Թուրքիայի հետ պայմանավորվածությունները բավարար չեն, անհրաժեշտ է խիստ սահմանային վերահսկողություն սահմանել ԵՄ արտաքին սահմաններ վրա։
ԵՄ ղեկավարների հետ Բրյուսելում բանակցում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։