Այսպիսի տոնի սահմանման մասին առաջին անգամ խոսվել է 1931թ.՝ Ֆլորենցիայում անցկացված Բնության պաշտպանների կողմանակիցների միջազգային համագումարին: Այդ ժամանակ տարբեր էկոլոգիական կազմակերպություններ և բնապահպաններ պատրաստակամություն հայտնեցին կազմակերպել զանգվածային միջոցառումներ, որոնք միտված կլինեն մարդկանց մեջ իրենց շրջապատող բնության, այդ թվում նաև ընտանի կենդանիների նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:
Այդ օրվանից սկսած՝ ամեն տարի տոնը նշվում է և նվիրվում մարդկանց կողմից ընտելացված բոլոր կենդանիներին: Այս օրվա կարգախոսն է դարձել Անտուան դե Սենթ-Էքզյուպերիի Փոքրիկ իշխանի խոսքերը. «Դու միշտ պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես»:
Այս օրվան նվիրված միջոցառումները շատ բազմազան են, և ամեն երկիր այն յուրովի է անցկացնում: Մի երկրում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվում, մեկ այլ երկրում՝ անտուն կենդանիների համար օթևանի կամ հիվանդանոցի բացման համար ֆլեշմոբեր են անցկացվում