Վրաստանում ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել են տեղի հեռուստաընկերությունները` հղում անելով իրավապահ մարմիններին:
Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով ձերբակալվածների մոտից առգրավվել են նռնակներ, զենքեր և ԻՊ-ի դրոշը: Իրավապահները դեռ պաշտոնապես չեն հաստատել տեղեկությունը:
Նախօրեին Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան հայտարարել էր, որ վերջին տվյալներով Սիրիայում Վրաստանի 50 քաղաքացի կա: