Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռը պատահմամբ խախտել է Իսրայելի օդային տարածքը։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Ռադիո Իսրայելին տված հարցազրույցում Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ ռուսական օդանավը Սիրիայից ներխուժել է հյուսիսային Իսրայել, ըստ երևույթին, պատահմամբ։
Խնդիրն անմիջապես կարգավորվել է երկու երկրների միջև հաստատված հաղորդակցական ուղիների միջոցով։
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ իսրայելական կողմը չի արձագանել, քանի որ տեղյակ է, որ «ռուսական ինքնաթիռներն Իսրայելի վրա հարձակվելու մտադրություն չունեն»։