Խոշոր ծեծկռտուք Գերմանիայի փախստականների ճամբարներում

09:30     30 նոյեմբերի, 2015

Գերմանիայում փախստականների երկու ճամբարներում զանգվածային ծեծկռտուքի պատճառով  տասներկու մարդ է տուժել շաբաթ երեկոյան:
Բեռլինում ապաստարանի բնակիչների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում խուճապ է սկսվել, մոտ հազար փախստականներ դուրս են փախել փողոց ու մի քանի ժամ անցկացրել ցրտի պայմաններում: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։


© armedia.am