Գերմանիայում փախստականների երկու ճամբարներում զանգվածային ծեծկռտուքի պատճառով տասներկու մարդ է տուժել շաբաթ երեկոյան:
Բեռլինում ապաստարանի բնակիչների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում խուճապ է սկսվել, մոտ հազար փախստականներ դուրս են փախել փողոց ու մի քանի ժամ անցկացրել ցրտի պայմաններում: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։