Եգիպտոսը պատրաստակամություն է հայտնել ռուսական շուկայում փոխարինել Թուրքիային իր արտադրանքով, հայտնում է lenta.ru-ն:
Եգիպտական կողմը խնդրել է ներկայացնել այն ապրանքների ցուցակը, որոնց ներմուծումը Ռուսաստան կա՛մ արգելված է, կա՛մ սահմանափակված:
Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ այս հարցն Արաբական Միացյալ Էմիրություններում արդեն քննարկել են իրենց ռուս գործընկերների հետ: